Հերոսների հրապարակում սկսվել է ստորգետնյա անցումների նկարազարդումը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվում էր Հերոսների հրապարակում, որտեղ նկարազարդում են ստորգետնյա անցումները:

Նկարազարդման ժամանակ քաղաքապետը Ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածել է տեսաուղերձ և երիտասարդներին շնորհակալություն հայտնել ստորգետնյա անցումները գունազարդելու համար:

«Շատ հաճելի է, երբ այսպիսի համերաշխություն կա և երիտասարդների մասնակցում են մեր մայրաքաղաքի գեղեցկացմանը: Իհարկե, այս գործընթացը Թբիլիսիում կշարունակվի, քանի որ ցանկանում ենք, որպեսզի այժմյան ստորգետնյա անցումները լինեն կարգավորված: Աշխատանքները կշարունակվեն մեկ շաբաթ»,- ասվում է Կախա Կալաձեի տեսաուղերձում:

Ստորգետնյա անցումները նկարազարդելու է 30 նկարիչ: Նախագծին մասնակցել ցանկացողները Թբիլիսիի քաղաքապետարանի և «Թբիլսերվիս գրուպ»-ի հետ կապ են հաստատել սոցիալական ցանցերի և թեժ գծի միջոցով: