Կախա Կալաձեն ներկայացրել է փոխքաղաքապետին և քաղաքապետի տեղակալներին
Կախա Կալաձեն ներկայացրել է փոխքաղաքապետին և քաղաքապետի տեղակալներին

Մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է փոխքաղաքապետին և քաղաքապետի տեղակալներին:

Կալաձեն շնորհակալություն է հայտնել բնակչությանը վստահության համար և հայտարարել, որ այս պաշտոնում ընտրվելը իր համար մեծ պատասխանատվություն է:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, լինես քո քաղաքի քաղաքապետ մեծ պատասխանատվություն է: Բնակչությունը աջակցել է կյանքով լեցուն քաղաքին և ցանկանում եմ նշել, որ միայն նախընտրական կարգախոս չէ, դա իմ և իմ թիմի նպատակն է: Մեր կողմից ներկայացված ծրագրի իրականացումը հնարավոր է միայն այս թիմի հետ աշխատանքով»,-ասել է Կախա Կալաձեն:

Քաղաքապետը փոխքաղաքապետի պաշտոնում նշանակել է Իրակլի Խմալաձեին, իսկ նրա տեղակալները լինելու են՝ Մաիա Բիթաձեն, Գիգա Նիկոլաիշվիլին, Իրակլի Բենդելիանին և Իլիա Էլոշվիլին: