Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնին ներկայացվել է էկոնոմիկայի գործող նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը:
Այս մասին արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Գիորգի Գախարիան այդ պաշտոնում փոխարինելու է Գիորգի Մղեբրիշվիլիին:
Իսկ ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնին, ապա Գիորգի Գախարիային կփոխարինի ֆինանսների նախարար Դմիտրի Քումսիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan