Թոշակային նոր համակարգ

Ի՞նչ պետք է անել, որպեսզի քաղաքացին ունենա արժանի թոշակ: Հաջորդ տարվանից, պետության օգնությամբ, դուք անձամբ հոգ կտանեք այդ մասին: Վրաստանում թոշակային նոր համակարգը գործարկելու համար օրինագիծը արդեն պատրաստ է: Մինչև տարեվերջ այն կներկայացվի խորհրդարան և հաստատման դեպքում 2018 թվականի երկրորդ կեսից հնարավոր կդառնա կուտակել թոշակը: