Սաբա Լազիշվիլին RAF մրցաշարում հաղթեց UFC-ի Փառքի սրահի անդամ Յուրայա Ֆաբերին #1TVSPORT
Վրացի մարզիկ Սաբա Լազիշվիլին հաջողությամբ հանդես եկավ «Real American Freestyle» (RAF) կազմակերպության հովանու ներքո անցկացված մրցաշարում։ Աբու Դաբիում՝ «Etihad Arena»-ում, 21-ամյա մարզիկը 12։7 հաշվով հաղթեց ամերիկացի Յուրայա Ֆաբերին, ով UFC-ի Փառքի սրահի անդամ է։
Սկզբնապես նախատեսված էր, որ Ֆաբերը մրցելու է Ումար Նուրմագոմեդովի դեմ, սակայն Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպից հետո կազմակերպությունը հեռացրեց Նուրմագոմեդովին մրցաշարից՝ նրա փոխարեն ներգրավելով վրացի մարզիկին։
Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում Մերաբ Դվալիշվիլիի և Սաբա Լազիշվիլիի վրա հարձակվել էին Ուսման Նուրմագոմեդովն ու նրա ուղեկիցները։ Միջադեպից հետո երկու վրացիներն էլ ձերբակալվել էին, սակայն նոյեմբերի 13-ին ազատ արձակվեցին։
Հարկ է նշել, որ սա Լազիշվիլիի առաջին մենամարտն էր RAF-ի շրջանակներում։