Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանավորել է Ռուսաստանի հետ կապ ունեցող լցանավ
Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ ձերբակալել է Ռուսաստանի հետ կապված նավթային տանկեր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի զինծառայողները բարձրացել են Deliver նավթային տանկերի տախտակամած, որը Սիցիլիայի ափերի մոտ տեղաշարժվում էր ծովային իրավունքի խախտմամբ»,- սոցիալական ցանցում գրել է Էմանուել Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է, որ Deliver-ը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, որն օգտագործվում է 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։
Ի գիտություն՝ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր Ֆրանսիան ձերբակալել է չորս նավ, որոնք, ենթադրաբար, պատկանում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։