Վրաստանի պետական անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գործակալության պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է ԱՄՆ-ում

11:31, 24.06.2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գործակալության պատվիրակությունը՝ գործակալության ղեկավար Բեքա Մամարդաշվիլիի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

Գերատեսչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել «Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության» (CISA) ներկայացուցիչների հետ։

«Կողմերը քննարկել են գերատեսչությունների միջև կիբերմիջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և, անհրաժեշտության դեպքում, համակարգված արձագանքման հարցերը։ Խոսվել է նաև համագործակցության խորացման հեռանկարների մասին՝ կիբերկայունությանն առնչվող համատեղ նախաձեռնությունների և նախագծերի իրականացման միջոցով։

CISA-ի հիմնական գործառույթն է ԱՄՆ-ի կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերմիջադեպերից և այս ուղղությամբ տեղեկատվության փոխանակման գործընթացի համակարգումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում»,- նշված է ՊԱԾ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ