Ուկրաինական լրատվամիջոցներ․ «Դոնալդ Թրամփը անձնական զրույցում նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հարցում գործել «ավելի համարձակ»»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձնազրույցում նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ կապված գործել «ավելի համարձակ»։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է ուկրաինացի պաշտոնյան։
«Թրամփն ասում է, որ ինքն իրականում չի հավատում, թե Պուտինը որևէ բան կանի առանց ճնշման»,– հավելել է Թրամփի և Զելենսկու միջև կայացած վերջին հանդիպման մանրամասներին տեղյակ պաշտոնյան։
Չնայած ԱՄՆ պաշտոնյաները չեն հաստատել՝ արդյոք Թրամփն ուղղակիորեն աջակցում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին, նրանք նշել են, որ ԱՄՆ նախագահը ուժը համարում է գլխավոր գործոն։
Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ վերջին շրջանում տեղի ունեցած ռազմական իրադարձությունները համոզել են Թրամփին, որ Կիևը տարեսկզբի իրավիճակի համեմատ ավելի ուժեղ դիրքերում է։