Իլհամ Ալիև. Ափսոսալի է, որ Արևմուտքի որոշ քաղաքական շրջանակներ, ինչպես նաև Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, փորձում են արմատավորել հակաիսլամական տրամադրություններ
Ափսոսալի է, որ Արևմուտքի որոշ քաղաքական շրջանակներ, ինչպես նաև միջազգային կառույցներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, փորձում են արմատավորել հակաիսլամական տրամադրություններ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ նշված շրջանակները իսլամը նույնացնում են ծայրահեղականության և ահաբեկչության հետ, ստեղծում են կանխակալ պատկերացումներով լի կերպար իսլամի մասին և այն ներկայացնում որպես վտանգի աղբյուր։
Ալիևի խոսքով՝ այսօր աշխարհում լայնորեն տարածված է մուսուլմանների նկատմամբ ատելության սերմանումը, հարձակումները իսլամական մշակութային ժառանգության վրա և իսլամական արժեքների վիրավորումը։
«Մեր հողերում իսլամական մշակութային ժառանգության դեմ կատարված հանցագործությունները, անկասկած, իսլամաֆոբիայի ակնհայտ դրսևորում են»,- նշել է Իլհամ Ալիևը։