«Ազգային շարժման» ներկայացուցիչ Զվիադ Կուպրավան սոցիալական ցանցով արձագանքում է Գրիգոլ Վաշաձեի կուսակցությունից հեռանալուն:
«Երբ նախագահ ես և բողոքում ես ներքին խոհանոցից՝ ուրեմն թույլ ես:
Երբ երկու շաբաթ է հեռացել ես և գնալու պատճառ ես անվանվում երկու օր առաջ տեղի ունեցածը, ուրեմն ստախոս ես:
Սխալմունք էիր սկզբից մինչև վերջ»,- գրում է Զվիադ Կուպրավան ֆեյսբուքում:
«Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն հեռացել է կուսակցությունից: