Որպես մեծ պատասխանատվություն կրող գերատեսչություն, ներքին գործերի նախարարությունը իրեն պարտավոր է համարում Դեվդարիանիի գործով սկսել հետաքննություն,- այս մասին հատարարել է ՆԳ նախարարի տեղակալ, Նաթիա Մեզվրիշվիլին առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
Ինչպես նշել է փոխնախարարը, այս փաստով նախարարությունը համապատասխան դիմում չի ստացել, սակայն ինտեռնետում տարածված լրատվությունը տալիս է այն բանի հիմքը, որ մենք սկսենք հետաքննություն:
«ՈՒսումնասիրել ենք յուրաքանչյուր հայտարարություն, որը տարածվել էր ինտեռնետում: Չնայած նրան, որ մեզ դիմումով դեռևս չեն դիմել, ի հայտ են եկել որոշակի հանցագործության նշաններ, որի համաձայն ընդունել ենք որոշում սկսել հետաքննություն»,-հայտարարել է Մեզվրիշվիլին:
Կանանց շարժման անդամները, ժողովրդական պաշտպանի կողմից, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու անվանված Զվիադ Դեվդարիանիին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, որի պատճառով նա հանել է իր թեկնածությունը:
Բացի այդ, այսօր ՍԻԴԱ կազմակերպության տնօրինությունը, միաձայն բավարարել է Զվիադ Դեվդարիանիի պահանջը, պաշտոնը ժամանակից շուտ լքելու կապակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan