Զուրիկո Դավիթաշվիլին՝ Լիգա 2-ի լավագույն խաղացողի թեկնածու #1TVSPORT
Զուրիկո Դավիթաշվիլին Ֆրանսիայի Լիգա 2-ի մրցաշրջանի լավագույն խաղացողի թեկնածուների թվում է. Սենտ-Էտիենի վրացի հարձակվողի մասին տեղեկատվությունը հրապարակել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP):
Կազմակերպությունը ներկայացրել է Լիգա 2-ի մրցանակի համար պայքարող հինգ խաղացողի անունները: Զուրիկո Դավիթաշվիլիից (Սենտ-Էտիեն) բացի, թեկնածուներն են՝ Մարտին Ադելինին (Տրուա), Էնցո Բարդելը (Դյունկերկ), Տաուֆիկ Բենտայեբը (Տրուա) և Ջովաննի Վերսինին (Պո):
Դավիթաշվիլին այս մրցաշրջանում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, իսկ հաղթողը կհայտարարվի մայիսի 11-ին միության կողմից նախատեսված արարողության ժամանակ: