Զուրաբ Ջափարիձե. Հիմա սեղանին երեք սցենար կա, ինձ համար երեքն էլ ընդունելի են, երբ դրա ժամանակը գա, ես էլ խնդիր չեմ տեսնում
«Այժմ սեղանին դրված է երեք սցենար, և երեքն էլ ընդունելի են ինձ համար: Մենք կորոշենք, երբ ժամանակը գա: Ես էլ դրա հետ կապված խնդիր չեմ տեսնում»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն:
Նրա խոսքով, ընդդիմությունը քննարկում է երկրում նոր ընտրությունների անցկացման հարցերն ու կառավարման կանոնները։
«Մենք քննարկում ենք, թե երկրում երբ են լինելու նոր ընտրություններ, ինչպես պետք է անցկացվեն, ինչպիսին պետք է լինի վարչարարությունը, կանոնները և այլն։ Սրա վերաբերյալ կա միասնական տեսլական, բոլորը համակարծիք են։ Տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչպես կարելի է դա անել՝ կպահանջե՞ն արդյոք օրենսդրական փոփոխություններ, եթե այո, ինչպես պետք է իրականացվի, եթե ոչ, ապա պետք է այլ ճանապարհ գտնել։ Այս մասին քննարկում կա։ Տարաձայնություն չկա, տեսլականը միասնական է, ուղղակի դետալների հարց է։ Իմ դիրքորոշումն այն է, որ այս պահին սեղանին երեք սցենար կա, և երեքն էլ ընդունելի են ինձ համար: Եթե բոլորը մնան, և մենք հետո որոշենք, երբ ժամանակը գա, ես դրանում էլ խնդիր չեմ տեսնում։ Մենք ցանկանում ենք, հնարավորության դեպքում, պայմանավորվել միասնական, ընդհանուր սցենարի շուրջ։ Մենք կարող ենք համաձայնության գալ այսօր կամ վաղը, կամ կարող են մնալ բոլոր երեք սցենարները», – ասել է Ջափարիձեն։