Զուրաբ Գիրչի Ջափարիձեն դատապարտվեց յոթ ամսով ազատազրկման և երկու տարով զրկվեց պաշտոն զբաղեցնելու իրավունքից
Դատարանը «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից մեկին՝ Զուրաբ Գիրչի Ջափարիձեին, դատապարտեց յոթ ամսով ազատազրկման՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։ Նրան նաև երկու տարով արգելվեց պաշտոն զբաղեցնել։
Դատավոր Ջվեբե Նաճղեբիան վճիռը հրապարակեց քիչ առաջ։
Զուրաբ Գիրչի Ջափարիձեն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել։
Ժամանակավոր քննչական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելուն»։ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 20,000 լարի գրավ ապրիլի 16-ին, իսկ վճարման ժամկետը լրացել է մայիսի 18-ին։ Գրավը չվճարելու պատճառով մայիսի 22-ին խափանման միջոցը փոխարինվել է կալանքով։