Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում
Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։

Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Թուրքիայի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների գործակալության ղեկավարների հետ և ծանոթացել դեղերի որակի վերահսկման թուրքական մոդելին։ Հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանում դեղերի թուրքական շուկայի բացման մասին՝ կենտրոնանալով դեղերի գնի կարգավորման մեխանիզմների վրա։ Նախարարը նշել է, որ Թուրքիայից ներկրվող ապրանքների գները խստորեն կվերահսկվեն։

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Թուրքիայի առողջապահական համակարգի աշխատանքի առանձնահատկություններին։ Զուրաբ Ազարաշվիլին երկկողմ հանդիպում կունենա նաև իր թուրք գործընկերոջ հետ։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Միջազգային բժշկական ծառայության գործակալությունում՝ քննարկելու Թուրքիայի Հանրապետությունում վրացի հիվանդների բուժման հարցը։

Թուրքիայում առողջապահության նախարարի հետ պաշտոնական այցով գտնվում են Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության դեղերի տեսչության բաժնի պետ Նանա Շաշիաշվիլին, առողջապահության նախարարության կազմակերպչական բաժնի պետ Խաթունա Չաչավան և ներքին աուդիտի բաժնի պետ Զուրաբ Դվալին։

Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։