Զուրաբ Ազարաշվիլին հրաժարական է տվել
Զուրաբ Ազարաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հրաժարական է տվել։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն զրուցել է առողջապահության նախարարի հետ, որից հետո Զուրաբ Ազարաշվիլին հրաժարական է տվել։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկա օրերին կառավարության ղեկավարը կներկայացնի առողջապահության նոր նախարարին։

Զուրաբ Ազարաշվիլին Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։