Զուրաբ Աբաշիձեն ցավակցություն է հայտնել Կեմերովոյի մարզում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին
Զուրաբ Աբաշիձեն ցավակցություն է հայտնել Կեմերովոյի մարզում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն իր ցավակցությունն է հայտնում Ռուսաստանի Կեմերովոյի մարզում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռուսաստանում՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն։

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում հանքավայրում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է 52 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել ածխահանքում՝ 250 մետր խորության վրա։ Վթարի պահին հանքում եղել է 285 մարդ։