Զուրաբ Աբաշիձե. Թբիլիսիի բյուջեն աննախադեպ մեծ է, բայց մենք դրանով չենք սահմանափակվելու
«Թբիլիսիի բյուջեն նախադեպը չունեցող չափի է, և դա երաշխիք է այն խոստումների կատարման, որոնք մենք տվել ենք մայրաքաղաքի քաղաքապետի հետ միասին նախընտրական շրջանում», – այս մասին հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահ Զուրաբ Աբաշիձեն ներկայացուցչական մարմնի նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էին մայրաքաղաքի բյուջեի փոփոխությունները։
Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ Թբիլիսիի հիմնական ֆինանսական փաստաթղթի ծավալն ավելանում է ևս 296 420 100 լարով և ընդհանուր առմամբ սահմանվում է 2 506 978 300 լարի։
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում բյուջեն էլի կաճի, ինչի արդյունքում կիրականացվեն մի շարք նախագծեր, որոնք համապատասխանեցված են մայրաքաղաքի շահերին։
«Թբիլիսիի բյուջեն արդեն անցել է 2 միլիարդ 500 միլիոնը։ Այս ցուցանիշն աննախադեպ է, բայց մենք կանգ առնել չենք պատրաստվում։ Համոզված եմ՝ տարվա ընթացքում բյուջեն էլի կավելանա, ինչը մեզ թույլ կտա իրականացնել քաղաքին և նրա բնակիչներին օգտակար նախագծեր», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահը։