Մտկվարի գետի ձախ ափին երթևեկությունը կսահմանափակվի մեկ գոտիով
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, Մտկվարի գետի ձախ ափին՝ Կոսմոնավտների 13ա հասցեի մոտ, սկսվում են գետի ափամերձ ամրացման աշխատանքները։
«Նախատեսված աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ի ժամը 00:00-ից երեք ամսով ճանապարհի երթևեկությունը կսահմանափակվի մեկ գոտիով։
Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար», – նշվում է տեղեկատվության մեջ։