Զուրաբ Աբաշիձե. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Պրահայի ձևաչափում»
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն համարում է, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Պրահայի ձևաչափում»:
Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության վերաբերյալ:
Նրա խոսքով, առևտրի ներկայացուցչությունների ձևաչափը, որի մասին խոսում էր Լավրովը, Վրաստանի օրենսդրությունը նկատի չունի:
«Ինչ վերաբերում է Լավրովի գաղափարին առևտրային ներկայացուցչությունների մասին, Վրաստանի օրենսդրությունը նման ձևաչափ նկատի չունի: Համապատասխանաբար, համարում ենք, որ առևտրատնտեսական խնդրի քննարկումը պետք է շարունակվի «Պրահայի ձևաչափի» շրջանակներում, որտեղ այս ուղղությամբ կան շոշափելի արդյունքներ»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:
Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է Թբիլիսիում և Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությունների կազմում գործող Վրաստանի և Ռուսաստանի շահերի բաժինը ներգրավվի գործընթացին:
Ինչ վերաբերում Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթներին, Զուրաբ Աբաշիձեն ասում է, որ ավիաչվերթի սահմանափակումը Ռուսաստանի որոշումն էր, որը բազմաթիվ խնդիր է ստեղծել Ռուսաստանում բնակվող վրացիների համար, ինչպես նաև դա անդրադարձել է առևտրատնտեսական հարաբերությունների վրա: