Զուրաբ Աբաշիձե. Միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունը մեր ինքնիշխան իրավունքը և ընտրությունն է
Միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունը մեր ինքնիշխան իրավունքը և ընտրությունն է,- այսպես է արձագանքել Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը: Խոսքը այն հայտարարության մասին է, որում Կարասինը ասում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը հնարավոր է վտանգավոր լինի վրաց-ռուսական հարաբերությունների համար:
Ինչպես Աբաշիձեն հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին, Ռուսաստանի կողմից Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցի նկատմամբ բացասական վերաբերմունքը զարմանալի չէ:
Աբաշիձեի խոսքով, Ռուսաստանն այս դիրքորոշումը գրանցելու համար օգտագործում է բոլոր ձևաչափերը, սակայն դա Վրաստանի ինքնիշխան ընտրությունն է: