Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակման փաստով հետաքննությունը ընթանում է նաև ահաբեկչության հոդվածով
Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակման փաստով հետաքննությունը ընթանում է նաև ահաբեկչության հոդվածով

Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակման փաստով հետաքննությունը ընթանում է նաև ահաբեկչության հոդվածով:

Ինչպես հայտարարել են ՆԳՆ-ում, ներկայումս հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. 236-րդ հոդված (զենքի ապօրինի գնում-պահում-կրում), 323-րդ հոդված (ահաբեկչություն) և 329-րդ հոդված (ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնել):

ՆԳ փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեի հայտարարությամբ, ոստիկանության կողմից իրականացված կոմպլեքսային հետաքննչական-օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում, պարզվել է հարձակում իրականացրած անձը ՝ Բադրի Էսեբուան, ծնված 1988 թվականին:

Նրա խոսքով, Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է իրականացնել հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողություններ:

Հոկտեմբերի 21-ին, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկ» է ներխուժել զինված անձ և պատանդ վերցրել 43 մարդու: Իրավապահների ջանքերով, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, հարձակվողն աստիճանաբար ազատ է արձակել պատանդների մեծ մասին, որոնց փոխարինել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի ոստիկանության պետ, Ավթանդիլ Գալդավան: Ավելի ուշ հարձակվողը Գալդավայի ու երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Նրանք բոլորը ազատ են արձակվել ուշ գիշերին: