Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղում գտնվող անձը «Մթավարի արխիի» եթերում հայտարարել է, որ խոսում է հարձակվողի անունից և կարևոր է, հատուկ նշանակության ջոկատը հեռանա դեպքի վայրից
Գլխավորն այն է, որ հատուկջոկատայինները հեռանան շրջագծից: Ներխուժելու բոլոր փորձերը ճակատագրական կավարտվեն այստեղ գտնվող անձանց համար,- այս մասին «Մթավարի արխիի» եթերում հայտարարել է «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղում գտնվող անձը, Իրակլի Կվարացխելիան, ով նշել է, որ խոսում է հարձակվողի անունից:
Նրա խոսքով, ծանր հոգեբանական վիճակ է, այս փուլում ոչ մեկ շտապ բժշկական օգնության կարիք չունի:
«Իրավապահները կապի դուրս չեն գալիս»,- ասել է Իրակլի Կվարացխելիան: