Զուգդիդիում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է
Զուգդիդիում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է

Վրաստանի ՆԳ նախարարության Սամեգրելո-Վերին Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի դետեկտիվների (օպերատիվ) և քննչական վարչությունների աշխատակիցները, «թեժ հետքի» վրա համատեղ անցկացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դիտավորությամբ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1991 թ. ծնված Ն.Խ.-ին։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2024 թ. օգոստոսի 13-ին, Զուգդիդի քաղաքում, իր սեփական բնակարանում, փոխադարձ վիճաբանության հողի վրա, սուր զենքի գործադրմամբ, բազմաթիվ վնասվածքներ է հասցրել 1983 թ. ծնված Ն.Մ.-ին։ Ստացած վնասվածքների հետևանքով Ն.Մ.-ն դեպքի վայրում անմիջապես մահացել է։ Իրավապահները հանցագործության մեջ մեղադրվող Ն.Խ.-ին «թեժ հետքի» վրա, տեղի ունեցածից անմիջապես հետո, ձերբակալել են։ Ոստիկանությունը հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավել է որպես ապացույց», – նշում են ՆԳՆ-ում։

Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորությամբ սպանություն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։