Զուգդիդիում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ անչափահասը մահացու վիրավորվել է սառը զենքով։
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։
Սպանության այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Գերատեսչության տվյալներով՝ իրավապահները շարունակում են ակտիվ քննչական գործունեությունը։