Ոստիկանության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի և ՆԳՆ Զուգդիդիի շրջանային բաժնի ծառայողները, ձեռնարկված համատեղ օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1973 թվականին ծնված Գ.Շ.-ին: Նա կալանավորվել է ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Զուգդիդիի մունիցիպալիտետում բութ առարկայի գործադրմամբ վիրավորել է կնոջը՝ 1966 թվականին ծնված Ֆ.Կ.-ին:Տուժած կնոջը տեղափոխել են բուժհաստատություն, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ամբաստանյալ Գ.Շ.-ն ձերբակալվել է տաք հետապնդման արդյունքում։
Ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 11-րդ պրիմա 109-րդ Կ ենթակետով»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։