Զուգդիդիում, Ճավճավաձեի փողոցում գտել են նորածին երեխայի: Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, երեխային պոլիեթիլային տոպրակում հայտնաբերել են Փիփիաների ընտանիքի անդամները:
Նորածնին շտապ օգնության բրիգադը տեղափոխել է Զուգդիդիի հիվանդանոց: Բժիշկների լրատվությամբ նրա վիճակը կայուն ծանր է:
«Երբ երեխային բերել են մեզ մոտ նա խնդիրներ ուներ կապված շնչառության հետ, այս պահին նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը կայուն ծանր է»,-հայտարարել է բժիշկը:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 127-րդ հոդվածով, որը նշանակում է կյանքի համար վտանգավոր պայմանների ստեղծում:
Հեղինակ -
Edgar Barsegyan