Զուգդիդիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեղադրանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ՆԳ նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության, Զուգդիդիի շրջանային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1990 թվականին ծնված Մ.Վ.-ն:
«Թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվածի և նրա տրանսպորտային միջոցի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափի «Մեթադոն» թմրամիջոց՝ 91 փաթեթ», – հայտնում են ՆԳ նախարարությունից։
Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։