Զուգդիդիի սակրեբուլոյի մոտ աղմուկ է:
«Ազգային շարժման» ներկայացուցիչներ Նիկա Մելիան և Թինաթին Բոկուչավան պահանջում են արտահերթ նիստի անցկացում:
Ինչպես նշել է Նիկա Մելիան, Գիա Դանելիան պետք է պատասխան տա իր հայտարարության կապակցությամբ:
Սակրեբուլոյի շենք թույլ չեն տվել մտնել նաև լրագրողներին: Ավելի ուշ նրանց հաջողվել է մտնել շենք: Տեղում կենտրոնացված են պարեկային ոստիկանության ներկայացուցիչները:
Երեկ տարածվել է գաղտնի ձայնագրություն, ինչպես հայտարարում են միավորված ընդիմության ներկայացուցիչները, գաղտնի ձայնագրությունում «վրացական երազանքի» անդամ և Զուգդիդիի սակրեբուլոյի պատգամավոր Գիա Դանելիան, անծանոթ քաղաքացուն բացատրում է, թե ինչ ցուցմունքներ են ստացել վերևներից ընտրությունների կապակցությամբ: Դանելիան պատմում է, թե ինչպես են նրան հրավիրել այլ լիդերների հետ միասին և ցուցմունքներ տվել, թե ինչպես պետք է կաշառեն ընտրողներին ցանկացած գնով, և եթե որևէ մեկին չեն կարող կաշառել ապա վախեցնեն նրան, ինչպես նաև առ.անգեն նրանց, որ այդ քաղաքացիները հնարավորություն չունենան մայիսի 19-ին մոտենալ ընտրատեղամասերին:
Դատախազությունը նշված փաստով արդեն սկսել է հետաքննություն:
Գիա Դանելիան տարածված ձայնագրությունը անվանում է մոնտաժած: