Զուգդիդիի մունիցիպալիտետի Զեդա Էծերի գյուղում հրդեհ է: Ինչպես ասում են տեղի բնակիչները, հրդեհը բռնկվել է մի ժամ առաջ:
Տեղում աշխատում է արտակարգ իրավիճակների երկու բրիգադ, հրդեհի մարման աշխատանքներին է մասնակցում նաև բնակչությունը:
Հրդեհ է նաև Զուգդիդիի մունիցիպալիտետի ևս երեք գյուղում՝ Ճկադուաշիում, Ռուխիում և Ռիղեում, որտեղ աշխատում են հրշեջ-փրկարարներ: