Զոհրան Մամդանը հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում՝ դառնալով նահանգի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետը, որն իրեն անվանել է դեմոկրատ սոցիալիստ։
Մամդանի ընտրողները նրան անվանում են աշխատավոր դասի հերոս և հույս ունեն, որ նա կաշխատի նվազեցնել բարձր հարկերը, այդ թվում՝ Նյու Յորքում վարձավճարները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են։
Նյու Յորքից բացի, ընտրություններ են անցկացվել Նյու Ջերսիում, Վիրջինիայում և Կալիֆոռնիայում։ Դեմոկրատ թեկնածուները հաղթել են Նյու Ջերսիում և Վիրջինիայում, մինչդեռ Կալիֆոռնիայում քվեարկությունը դեռևս ընթացքի մեջ է։