ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայում ձերբակալվել է վեց անձ, ովքեր կասկածվում են Չինաստանի օգտին լրտեսության մեջ

19:38, 20.02.2024

 

Թուրքիայում Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող վեց մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տվյալներով՝ կասկածյալները իբր տեղեկություններ էին հավաքում Թուրքիայում բնակվող ուղուրների և նրանց կազմակերպությունների մասին։

Թուրք իրավապահները ներկայումս փնտրում են լրտեսության ևս մեկ կասկածյալի։

Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ապրում են ույղուրները, որոնք հիմնականում մուսուլմաններ են, իսկ աշխարհի շատ երկրներ մեղադրում են Չինաստանի կառավարությանը իրենց իրավունքները ոտնահարելու մեջ։ Պաշտոնական Պեկինը հերքում է մեղադրանքները։ Տարբեր տվյալներով՝ Թուրքիայում ապրում է մինչև 50 հազար ույղուր, որը Կենտրոնական Ասիայից դուրս ամենամեծ ույղուրական սփյուռքն է։ Թուրքերը սերտ էթնիկ, կրոնական և լեզվական կապեր ունեն ույղուրների հետ։

Նմանատիպ