ԶԼՄ-ների տվյալներով, Հետաքննությունների դաշնային բյուրոն Դոնալդ Թրամփի տանը խուզարկության ժամանակ առգրավել է գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու
ԶԼՄ-ների տվյալներով, Հետաքննությունների դաշնային բյուրոն Դոնալդ Թրամփի տանը խուզարկության ժամանակ առգրավել է գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Դոնալդ Թրամփի տնից հանել են գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու, որոնցից մի քանիսը «հույժ գաղտնի» են համարվում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկության ժամանակ առգրավել են մոտ 20 արկղ, այդ թվում՝ լուսանկարների ալբոմներ, ձեռագիր գրառումներ, ինչպես նաև տեղեկություններ «Ֆրանսիայի նախագահի» մասին։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները օգոստոսի 9-ին խուզարկել են Դոնալդ Թրամփի նստավայրը Ֆլորիդայում։ Գործը վերաբերում է տեղեկություններին, որ ԱՄՆ նախկին նախագահը ապօրինի կերպով փաստաթղթեր է վերցրել Սպիտակ տնից։ «Հույժ գաղտնի» գրիֆով փաստաթղթեր վերցնելը ԱՄՆ-ում պատժվում է օրենքով։

ԱՄՆ գլխավոր դատախազը հաստատել է, որ հավանություն է տվել նախկին նախագահի նստավայրի խուզարկության հրամանի տրամադրմանը։