Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այցելել է Ամերիկա: Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս»-ը։
Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է ԱՄՆ վերջին վեց տարում։ Սի Ցզինպինը Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Ինչպես ավելի վաղ ասել էր Բայդենը, Ամերիկան չի փորձում հեռանալ Չինաստանից, նա փորձում է փոխել հարաբերությունները դեպի լավը։ Նպատակը հաղորդակցության բնականոն ընթացքին վերադառնալն է»,- ասել է Ջո Բայդենը։