ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով Իզմայիլ նավահանգստային քաղաքում ոչնչացվել է 13 հազար տոննա հացահատիկ
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով Իզմայիլ նավահանգստային քաղաքում ոչնչացվել է 13 հազար տոննա հացահատիկ

Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով Դանուբի ափին գտնվող Իզմայիլ նավահանգստային քաղաքում ոչնչացվել է 13 հազար տոննա հացահատիկ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ինչպես գրում է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը «Telegram channel»-ում, ռուսական հարձակման արդյունքում Իզմայիլ նավահանգստի արտահանման ներուժը նվազել է 15%-ով։

«Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում ցորենի և այլ հացահատիկի պահեստներին, որպեսզի դադարեցնի ուկրաինական գյուղմթերքի արտահանումը»,- ասել է Կուբրակովը։

Ըստ ուկրաինական իշխանությունների՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան եւ տեւել երեք ժամ։ Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է խոցել ինը անօդաչու թռչող սարք։