ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի կենտրոնական հատվածում զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ
ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի կենտրոնական հատվածում զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի կենտրոնական հատվածում զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

Միաժամանակ հաղորդվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին փախստականների ճամբարը։

Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծության հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել:

Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ արաբական անկլավում վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 100, վիրավորվել՝ 132 մարդ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իսրայելցի իր գործընկեր Յոավ Գալանտին ասել է, որ չգործի առանց Ռաֆահի խաղաղ բնակիչներին պաշտպանելու ծրագրի: