ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կարող է այցելել Իտալիա
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կարող է այցելել Իտալիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կարող է այցելել Հռոմ,- հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Ուկրաինայի նախագահը Գերմանիա կատարած այցի ընթացքում կարող է կարճատև այց կատարել Իտալիա, որտեղ կհանդիպի երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Վատիկանը չի բացառում Հռոմի պապի և Զելենսկու հանդիպումը, սակայն, ըստ լրատվամիջոցների, դա միայն ենթադրություն է, և այդ պատճառով այս հնարավոր հանդիպման ժամանակի և վայրի պաշտոնական հաստատում չկա։