ԶԼՄ-ների տեղեկությամբ, Վրաստան-Հայաստան սահմանին իրանական ընկերությունը կամուրջ կկառուցի
ԶԼՄ-ների տեղեկությամբ, Վրաստան-Հայաստան սահմանին իրանական ընկերությունը կամուրջ կկառուցի

ԶԼՄ-ների տեղեկությամբ, իրանական Ariana Tunnel Dam Company շինարարական ընկերությունը Վրաստան-Հայաստանի սահմանին կկառուցի կամուրջ: Financial Tribune իրանական անգլալեզու գործակալությունը տարածում է տեղեկություն, որ համապատասխան փաստաթուղթն ստորագրվել է հունվարի 15-ին:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի տրանսպորտի, հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սաջադը:

 

Նոր կամուրջը կապելու է Վրաստանում գտնվող Սադախլոյի և Հայաստանում գտնվող Բագրատաշենի անցակետերը՝ Կամրջի շինարարության մասին համաձայնել էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագծի իրականացումն սկսվում է 2018 թվականի հունվարին և ավարտվելու 19 ամսում: