Ժողովուրդը վրդոված է, սակայն անհրաժեշտ կլինի ևս մեկ տարի կրել շնչադիմակներ, որքան էլ իմ վրա բարկացած չլինեք, պարտավոր եմ ասել իրականությունը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ըստ համավարակաբանական իրավիճակի, սահմանափակումներն աստիճանաբար թուլացվում են:
Սակայն, նրա խոսքով, բոլոր մեղմացումների մեջ կան ռիսկեր: Գամղրելիձեի պարզաբանմամբ, բնակչությունը չպետք է պատրանք ստեղծի, որ կորոնավիրուսը հաղթահարված է: Ամիրան Գամղրելիձեի խոսքով, քաղաքացիները պետք է զգույշ լինեն և պահպանեն առկա կանոնները:
«Ի սկզբանե նշվել էր, որ երկիրը չի կարող փակված մնալ, որ մենք պետք է վերահսկենք համավարակային իրավիճակը և, ըստ համավարակային վերահսկողության, պետք է լիներ աստիճանական մեղմացում: Որոշակի թեթևացում կար նոր տարվա օրերին, այնուհետև այն կրկին խստացվեց: Հունվարին մենք վերահսկեցինք իրավիճակը և փետրվարի մեկից որոշ մեղմացումներ կատարվեցին: Համավարակային իրավիճակը հանդարտվում է և կատարվում են աստիճանական մեղմացումներ:
Մի քանի ցուցիչներ. Դեպքերի 14 օրյա քանակը, մահացության մեկ ամսվա քանակը և դրականության ցուցանիշը, այսօր մեզ ասում են, որ հնարավոր է քայլեր ձեռնարկել որոշակի մեղմացման ուղղությամբ: Այդ պատճառով այսօր կառավարությունը հայտարարեց նոր որոշումների մասին: Բոլոր մեղմացման ռիսկերն այն են, եթե մենք հաշվի չառնենք և կրկին պատրանք ստեղծենք, որ մենք հաղթել ենք կորոնավիրուսը:
Պետք է զգույշ լինել, բոլորս կրենք շնչադիմակներ: Մարդիկ զայրանում են, բայց ես ձեզ հորդորում եմ, որ մեզ հարկավոր է մոտ մեկ տարի ևս շնչադիմակ կրել: Հասկանում եմ, որ ինչ-որ անհարմարություն կա, բայց մինչև բնակչության 70 տոկոսը պատվաստվի, մինչև որևէ շատ արդյունավետ դեղամիջոց հաստատվի, անհրաժեշտ է կրել շնչադիմակ, լվանալ ձեռքերը, պաշտպանել սոցիալական հեռավարությունը և այլն: Անկախ նրանից, թե որքան եք նեղացել ինձանից, պետք է համբերեք, ես պարտավոր եմ ճշմարտությունն ասել բնակչությանը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ Գամղրելիձեի, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ, դրականության ցուցանիշը 5 անգամ նվազել է, և բնակչությունը պետք է զգույշ լինի առկա առաջընթացի նկատմամբ:
«Մենք երկրորդ ալիքի գագաթնակետն անցել ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսօր դրականության ցուցանիշը 3,87 տոկոսի սահմաններում է, նոյեմբեր-դեկտեմբերին մենք ունեցել ենք 25-30 տոկոս, այն 5 անգամ կրճատվել է, ուստի պետք է զգույշ լինել առաջընթացի նկատմամբ. Եթե մենք պահպանենք բոլոր կանոնները և շնչադիմակ կրելու մակարդակը հասցնենք 95 տոկոսի, ապա արդեն երրորդ ալիք չենք ունենա: Շարժունակությունը լրջորեն կբարձրանա, շատ կարևոր է չծանրաբեռնել ավտոբուսները, ավելի լավ է մի փոքր սպասել երկրորդ ավտոբուսին, քան բարձրանալ», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Ինչ վերաբերում է ժամը 21:00-ից հետո տեղաշարժի սահմանափակմանը, Գամղրելիձեի խոսքով, այդ սահմանափակման վերացումը կախված է համավարակաբանական իրավիճակից:
«Եթե մենք համավարակային իրավիճակը կհասցնենք նրան, ինչ ունեցել ենք անցած ամռանը՝ 15, 20, 100 դեպք մեկ օրում, ապա կխոսենք դրա մասին», – հավելել է Ամիրան Գամղրելիձեն:
Կառավարության վարչակազմը, փետրվարի 8-ին և 15-ին սահմանափակումների մեղմացման վերաբերյալ տարածել է պաշտոնական տեղեկատվություն:
Կառավարության վարչակազմում հայտնում են, որ վերջին յոթ օրվա ընթացքում դրականության ցուցանիշը իջել է չորս տոկոսից, ուստի սահմանափակումների աստիճանական թուլացումը կսկսվի նախատեսվածից շուտ: