Ժողովրդավարական աշխարհի ուժը ավելի շատ է, քան Ռուսաստանի ժանտաժը. Սոզար Սուբարի
Անհնար է, որ Ստրասբուրգի դատարանը ընդունի այլ որոշում, եթե ոչ Վրաստանի քաղաքացիների իրավունքների խախտման և ագրեսորին մեղավոր ճանաչում,-այս մասին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարար Սոզար Սուբարին:
«Անհնար է, որ Ստրասբուրգի դատարանը ընդունի այլ որոշում, եթե ոչ Վրաստանի քաղաքացիների իրավունքների խախտման և ագրեսորին մեղավոր ճանաչում: Անհնար է, եթե իսկապես Ռուսաստանը մեծ քաղաքականություն չներգրավեց: Ես այս դեպքում վստահություն եմ հայտնում և Ստրասբուրգի դատարանի անկողմնակալության հույսն ունեմ, դատարանի, որը ամենահեղինակային ինստանցիան է միջազգային մակարդակով և ոչ միայն Եվրոպայում»,-հայտարարել է Սոզար Սուբարին:
Նրա խոսքերով այլ որոշում ընդունելը անհնար է, քանզի ամեն բան ապացուցված է ՝ ազգային զտումը, մարդկանց կտտանքների ենթարկելը և սպանությունը, վրաց զինվորականների և քաղաքացիների նկատմամբ արժանապատվությունը խախտող վերաբերմունքը, տների կանխամտածված քանդում և հրդեհում, քանզի մարդիկ չունենան ետ վերադառնալու նարավորություն:
Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս րոպեներին ընթանում են վերջին լսումները: Նիստին Վրաստանը ներկայացնում է սեփական դիրքորոշումը: Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, իսկ Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը: Նիստին Վրաստանի հետաքրքրությունները պաշտպանում են բրիտանացի փաստաբանները:
Հեղինակ -
Edgar Barsegyan