Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչական կարգով կալանավորված երեք անձանց
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչական կարգով բերման ենթարկված երեք անձանց, այս մասին տեղեկություն է տարածում Ժողովրդական պաշտպանի գրասենյակը։
Գերատեսչության տվյալներով՝ նրանցից երկուսը հայտնել են ոստիկանության կողմից հնարավոր չափից ավելի ուժի, բանավոր վիրավորանքի և վատ վերաբերմունքի մասին։
«Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչական կարգով բերման ենթարկված երեք անձանց: Նրանցից երկուսը հայտնել են ոստիկանության կողմից հնարավոր չափից ավելի ուժի, բանավոր վիրավորանքի և վատ վերաբերմունքի մասին:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա դատական գործողություններ իրականացնելու համար։ Գրասենյակը համապատասխան իրավական գործողություններ կձեռնարկի նաև այլ խախտումների վերաբերյալ։ Մարդու իրավունքների խախտման փաստերի մասին կարող եք տեղեկատվություն տրամադրել՝ զանգահարելով Ժողովրդական պաշտպանի գրասենյակի թեժ գծին՝ 1481 հեռախոսահամարով»,- ասված է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։