Ժողովրդական պաշտպանը կնոջ և տղամարդու միջև աշխատավարձի տարբերության մասին քննարկումներն սկսելը համարում է կարևոր
Ժողովրդական պաշտպանը կնոջ և տղամարդու միջև աշխատավարձի տարբերության մասին քննարկումներն սկսելը համարում է կարևոր

Ժողովրդական պաշտպանը կնոջ և տղամարդու միջև աշխատավարձի տարբերության մասին քննարկումներն սկսելը համարում է կարևոր և ողջունում կանանց շարժման կողմից սկսված քարոզարշավը:

«Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, Վրաստանում գենդերային հողի վրա աշխատավարձի տարբերությունը բավականին բարձր է և կազմում է 36 տոկոս: 2018 թվականի «Գենդերային անհավասարության գլոբալ ինդեքսի» համաձայն, հավասար արժեքի աշխատանքի հավասար վարձատրության տեսանկյունից Վրաստանը 149 երկրների թվում 45-րդ հորիզոնականից հասել է 69-ի: Սեռերի միջև եկամտի միջին ցուցանիշի համաձայն, տղամարդու հավանական տարեկան եկամուտը երկու անգամ գերազանցում է կնոջ եկամտին:

Նրանց տեղեկությամբ, կանանց տնտեսական վիճակը զգալիորեն կապված է ընտանիքում բռնության հետ, քանի որ ընտանիքում բռնությունից խուսափելու խոչընդոտներից մեկը հենց բռնություն գործող անձից կամ նրա ընտանիքից ֆինանսական կախում ունենալն է:

Պետության կողմից իրականացված միջոցառումները բավական չեն կանանց տնտեսական հզորացման և աշխատանքային իրավունքների բարելավման տեսանկյունից»,- նշված է հայտարարությունում: