Ժողովրդական պաշտպանը այսօր Պանկիսիի կիրճում անց է կացնելու հանդիպումներ
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն և ժողովրդական պաշտպանի ապարատի աշխատակիցները այցելելու են Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղ:
Ժողովրդական պաշտպանի ապարատի տվյալներով, ծրագրված են հանդիպումներ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև նախկին մշակույթի տանը կայանալու է հանդիպում մանկավարժների և կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ժողովրդական պաշտպանը հանդիպելու է նաև ավագների խորհրդի անդամներին:
Բացի այդ Լոմջարիան Դուիսիի մզկիթում հանդիպելու է Պանկիսիի կիրճում բնակվող մահմեդականներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan