Ժողովրդական պաշտպանը արձագանքել է Թբիլիսիում 4-ամյա երեխային դանակահարելու փաստին
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան արձագանքել է Թբիլիսիում 4-ամյա երեխային դանակահարելու փաստին և ընդգծել հանրության կողմից փաստին գնահատական տալը և կոչերը:
«2019 թվականի օգոստոսի 27-ին լրատվամիջոցներով տարածված տեղեկությամբ, հայտնի է դարձել Պեկինի պողոտայում 4 տարեկան երեխային դանակահարելու մասին, երբ անցորդը դանակով վնասել է երեխայի դեմքը և թաքնվել դեպքի վայրից: Քիչ անց, նշված անձին ձերբակալել է ոստիկանությունը:
Տեղի ունեցածը գնահատելիս, սոցիալական ցանցում տարածվել են բազմաթիվ կոչեր հոգեկան խանգարում ունեցող անձանց հանրությունից վտարելու և նրանց մեկուսացնելու մասին: Ժողովրդական պաշտպանը ընդգծում է, որ անձի հոգեկան առողջության վիճակը պետք է պարզվի հետաքննության շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում: