Ժողովրդական պաշտպան – Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամանակին և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ պարզելու Ռիղե զբոսայգու տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատասխանատվության հարցը

19:10, 29.01.2025

Ժողովրդական պաշտպանը խորը ցավ է հայտնում Թբիլիսիում, Ռիղե այգու մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով դեռահաս է մահացել,- ասված է Լևան Իոսելիանիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է Ժողովրդական պաշտպանը, այս դեպքը ողբերգություն է ողջ հասարակության համար։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին։ Կոչ ենք անում համապատասխան մարմիններին ժամանակին և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել միջադեպի պատասխանատվությունը։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հանգամանորեն կուսումնասիրի այս ողբերգական դեպքը՝ ինչպես գերատեսչությունների կողմից ձեռնարկված հնարավոր կանխարգելիչ/արձագանքման միջոցառումների, այնպես էլ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների մասով և կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները», – ասված է Ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ։

Նմանատիպ