Ժնևյան բանակցությունները բազմաբնույթ ձևաչափ է և պետք է տեղի ունենա նրա արդյունավետ օգտագործումը. Դավիթ Զալկալիանի
Ժնևյան բանակցությունները բազմաբնույթ ձևաչափ է և պետք է տեղի ունենա նրա արդյունավետ օգտագործումը: Մենք զրուցում ենք, ինչպես ավելացնենք այս ձևաչափի դինամիկան,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու՝ Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքերով, բանակցությունների հերթական փուլը Վրաստանի պատվիրակությունը օգտագործել է արդյունավետ:
«Շատ սուր է բարձրացվել Արչիլ Տատունաշվիլիի սպանության հարցը: Մեր պատվիրակությունը ներկայացրել է ապացույցներ, կոնկրետ Սամխարաուլիի բյուրոի փորձաքննության եզրահանգումը առ այն, որ դին փոխանցվել է առանց ներքին օրգանների: Վրացական կողմը հարց է բարձրացրել նաև, թե ինչու է դին փոխանցվել ուշացումով և այս դժբախտ պատահարի կապակցությամբ պատասխան է պահանջել կողմից, որը վերահսկում է այս տարածաշրջանը: Ռուսաստանի պատվիրակության կողմից մենք չենք լսել կոնկրետ պատասխաններ: Նրանք փորձում էին խուսափել պատասխաններից: Փորձում էին, որ հարցերին պատասխանեին բռնազավթված տարածաշրջանի ներկայացուցիչները»,-հայտարարել է Զալկալիանին:
Ժնևում ընթանում է բանակցությունների 44-րդ փուլը:
Հեղինակ -
Edgar Barsegyan