Ժնևում այսօր մեկնարկելու է միջազգային բանակցությունների 50-րդ փուլը: Քննարկման գլխավոր թեման է լինելու անօրեն ձերբակալված Վաժա Գափրինդաշվիլուն կալանքից ազատելու հարցը:
Վրաստանի իշխանության ներկայացուցիչները պատրաստվում են նշված հարցով հանդես գալ կտրուկ հայտարարություններով:
Երկու աշխատանքային խմբի շրջանակներում, ավանդաբար, քննարկվելու է օգոստոսին հրադադարի մասին պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման թեման: