Այսօր Ժնևում սկսվելու է միջազգային բանակցությունների 47-րդ փուլը: Միջազգային բանակցություններին վրացական կողմը սուր կերպով բարձրացնելու է Իրակլի Կվարացխելիայի, Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանության գործերով արդարադատության կատարման անհրաժեշտության հարցը:
Ինչպես նաև, ընդգծվելու է Ռուսաստանի Դաշնության և օկուպացնող ռեժիմների կողմից անօրեն ձերբակալությունների և առևանգումների հարցը: Հատկապես շեշտը դրվելու է մարդասիրական խնդիրների, վրացիների ազգային խտրականության վրա:
Հանդիպմանը քննարկվելու է Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցը: Ընդգծվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի խախտումները:
Ինչպես նաև, օրակարգի գլխավոր թեման է լինելու փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձը:
Բանակցությունների 47-րդ փուլն ավարտվելու է ապրիլի 3-ին: