Ժնևում մեկնարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները
Ժնևում սկսվել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Այսօր Ժնևում մենք կշարունակենք մեր աշխատանքը բանակցային գործընթացի շրջանակներում։ Սկսվել է երկկողմ հանդիպում ամերիկյան պատվիրակության՝ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ», – գրել է Ումերովը սոցիալական ցանցերում։