Ժնևի ձևաչափի մակարդակի բարձրացման դեպքում, հնարավոր է, տեղի ունենա կարևոր բեկում. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ժնևի ձևաչափի մակարդակի բարձրացման դեպքում, հնարավոր է, տեղի ունենա կարևոր բեկում. Գիորգի Կվիրիկաշվիլի

Հաղորդակցությունը կարևոր է և կարծում եմ, Ժնևի ձևաչափի ռեսուրսը պետք է առավելագույնս կիրառվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Լրագրողները վարչապետին հարցրել են, թե ինչ է կարծում Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, որին այսօր արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, Ժնևի ձևաչափի մակարդակի բարձրացման դեպքում, հնարավոր է, տեղի ունենա կարևոր բեկում: